Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի հաղթողը կմեկնի Ավստրալիա
Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը հայտարարել են Երևակայության գավաթ 2012 մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը:
Ինչպես տեղեկացնում են Հիմնադրամից, հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2012-ի համաշխարհային եզրափակչին:
Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»՝ նվիրված ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8 նպատակներին:
Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի: 2011թ հայաստանյան ընտրական փուլում հաղթած X-teach թիմը մասնակցել է Նյու-Յորքում տեղի ունեցած եզրափակչին:
Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Այս տարի մրցույթի անցկացման կարգը փոփոխվել է. կազմակերպիչներն այն անցկացնելու են երկու փուլով և ավելի շատ ժամանակ են հատկացնելու թիմերի հետ աշխատանքին և խորհրդատվությանը: Մի շարք տեղեկատվական հանդիպումներ են նախատեսված հայաստանյան առաջատար ԲՈՒՀ-երում և կրթական հաստատություններում, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ՝ դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ:
Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել www.imaginecup.am կայք մինչև 2012թ փետրվարի 24-ը:
Երևակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է, որին արդեն իսկ մասնակցել են 358.000 ուսանողներ աշխարհի 183 երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին