Վիկտորյա Ազարենկոն աշխարհի առաջին ռակետն է
Հրապարակվել է թենիսի WTA վարկանշային հերթական աղյուսակը: Կանանց ցուցակում տեղի է ունեցել որոշակի փոփոխություն, և Մարիա Շարապովան 3-րդ հորիզոնականից բարձրացել է մեկ աստիճանով: Առաջին ռակետն աշխարհում շարունակում է մնալ բելոռուս թենիսիտուհի Վիկտորյա Ազարենկոն: Լավագույն եռյակը եզրափակում է չեխ Պետրա Կվիտովան:
Տղամարդկանց վարկանշային աղյուսակը վստահորեն գլխավորում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Նրան հետևում են իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ լավագույն 20 թենիսիստների մեջ ընդգրկված չէ շվեդ Ռոբին Սոդերլինգը, ով վնասվածք ունի և դեռ շարունակում է բուժումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան