Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը
Երևանում հիմնադրվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի «Գրոսմայստերական դպրոցը»: Երկու տաղանդաշատ բարեկամ-գրոսմայստերների նախաձեռնությամբ և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հովանավորությամբ ստեղծված շախմատային նոր օջախի նպատակն է նպաստել Հայաստանում 10-18 տարեկան խոստումնալից երեխաների և պատանիների շախմատային առաջընթացին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Լևոնը և Գաբրիելը նախատեսում են անհատական մոտեցման և աշխատանքի սկզբունքով պարապմունքներ անցկացնել երկրի ամենաշնորհալի պատանի շախմատիստների հետ: Խոսքը վերաբերում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին, Հայաստանի պատանեկան առաջնություններում 1-2-րդ տեղերը գրաված շախմատիստներին և աղջիկների չեմպիոնուհիներին:
Տարեկան անցկացվելու են երկու-երեք դասաշրջաններ` յուրաքանչյուրը երկու շաբաթ տևողությամբ: Պարապմունքները, Արոնյանի և Սարգսյանի հետ միասին, կվարեն այլ փորձառու մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա