Cafe4tune.com՝ նոր սոցիալական ցանց
Ռուսաստանյան և հայաստանյան ծագում ունեցող մի խումբ գործարարների կողմից հիմնված Cafe4tune.com ամերիկյան ընկերությունը /Կալիֆոռնիայի նահանգ/ հայտարարել է համանուն միջազգային սոցիալական ցանցի գործարկման մասին: Գաղափարի հիմնադիրները և մշակողները հուսով են, որ այն առողջ մրցակցություն կստեղծի ինտերնետ-շուկայի այնպիսի «հսկաներին», ինչպիսիք են ВКонтакте-ն կամ Facebook-ը: Նախագծի բյուջեն արդեն գերազանցել է $20 մլն-ը: Նման հաղորդագրություն տարածել է «Մեդիամաքս» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Cafe4tune.com-ն առաջին «կենդանի» սոցիալական ցանցն է, որտեղ օգտատերը կկարողանա ոչ միայն տեքստային հաղորդագրություններ փոխանակել իր ընկերների, ծանոթների և գործընկերների հետ սովորական չաթով, այլև, ցանկության դեպքում, կառավարել սեփական 3D-պրոյեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ բնական մի միջավայրում, որն ունի իր փողոցները, հյուրանոցները, սրճարանները և անցորդները: Նմանատիպ ավատարների հետ կարելի է շփվել կենդանի ձայնով կամ տեսաձևաչափով` հաղորդակցության բոլոր միջոցները նախատեսված են ցանցի բոլոր բաժիններում:
Cafe4tune.com-ի մեկ այլ նորարարությունն ու տարբերակվող գիծը դրա բիզնես բաղադրիչն է: Ցանցում տրվում են գործիքներ վիրտուալ խանութների, պատկերասրահների և դահլիճների ստեղծման համար` առցանց վաճառքների կազմակերպման հնարավորությամբ: Վիրտուալ տարածքները կմիավորեն հաճախորդներին որպես խանութների, ցուցահանդեսների և այլ օբյեկտների մշտական այցելուներ, ինչպես նաև կարող են օգտագործվել իրենց սեփական բիզնես-նախագծերում: Այլ խոսքերով, Cafe4tune.com-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արդյունավետ և նվազագույն ծախսերով առաջ մղել իրենց ապրանքանիշները:
Cafe4tune.com-ում կարելի է սեփական ուղիղ առցանց հեռարձակում անցկացնել ցանկացած միջոցառումից, այդ թվում՝ օգտագործելով բջջային հեռախոսների տեսախցիկները: Երաժշտության սիրահարները կկարողանան անցկացնել կամ դիտել ուղիղ հեռարձակումներ ակումբներից և համերգասրահներից, սպորտի սիրահարները՝ նստել մարզադաշտում և ընկերների հետ կիսվել սիրած թմի “կենդանի” խաղով: Անհրաժեշտ հեռարձակումը գտնելը հարմար կլինի` ըստ ժանրի կամ թեմայի, իսկ նրանց համար, ովքեր այն բաց են թողել, ձայնագրություն կլինի: Մշտական առցանց հեռարձակումները նույն կերպով կարող են անկախ բիզնես-ծրագիր դառնալ Cafe4tune.com-ի օգտատերերի համար:
Նախագծում ներկայացված են մեծ թվով ժամանցային ռեսուրսներ: Cafe4tune.com-ի խաղերը համալրված են ոչ միայն անմիջապես խաղային բաղադրիչներով, այլև մասնակիցների միջև տեսա- և ձայնային շփման հնարավորություններով:
Ստեղծողները հաշվի են առել նաև ցանցում օգտատերերի փոխգործակցության հոգեբանական և էթիկական կարևոր կողմերը` հնարելով մի շարք հատուկ «գործիքներ», ինչպիսիք են, օրինակ, տեսա- և հեռախոսային զանգերից «քաղաքակիրթ հրաժարվելը»:
Նոր սոցիալական կայքի աշխատանքները ընթանում էին վերջին երեք տարիների ընթացքում: Այս պահի դրությամբ՝ 2011 թվականի նոյեմբերից, գործարկվել է Cafe4tune.com-ի փորձնական բետա-տարբերակը: Ալֆա-տարբերակը, որտեղ կայքն կունենա ի սկզբանե մտածված տեսքը, ստեղծողները մտադիր են գործարկել 2012 թվականի փետրվարին: Cafe4tune.com-ի համապատասխան տարբերակն արդեն գործարկվել է Android և iPhone պլատֆորմների համար և հասանելի է աշխարհի 30 լեզուներով:
Նոր սոցիալական ցանցի օգտատեր դառնալու և բետա-տարբերակը փորձարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.cafe4tune.com:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին