ՀԱԿ-ը պիկնիկի է պատրաստվում, իսկ եղանակը բարենպաստ չէ
Անդրադառնալով փետրվարի 17 նախատեսված հանրահավաքը հետաձգելու մասին Հայ ազգային կոնգրեսի երեկվա հայտարարությանը` «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «1998 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանակը հարձակում էր ձեռնարկել Օմարի լեռնանցքի ուղղությամբ, իսկ այդ ժամանակ այնտեղ -28 աստիճան էր, ձյան շերտի հաստությունն էլ` մեկուկես մետր: Եվ պատկերացրեք` հայկական ստորաբաժանման հրամանատարներից որևէ մեկի մտքով չանցավ հայտարարել, թե հաշվի առնելով եղանակային պայմանները` լեռնանցքի պաշտպանությունը հետաձգելու ենք մինչև գարուն: Իհարկե, գարնանը ավելի հեշտ կլիներ, բայց խոսքը, եթե ճիշտ ենք հասկացել, պայքարի մասին է, ընդ որում` այդ պայքարում պարտվելու դեպքում տուժելու է ողջ Հայաստանը: Պայքարի համար վատ եղանակը ո՞րն է: Եղանակը հաշվի են առնում պիկնիկի գնալուց»: