ՀԱԿ-ի ակտիվիստների էջը նման է զուգարանի պատի
Հրազդանում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Facebook-ում ՀԱԿ-ի ակտիվիստների էջը նման էր զուգարանի պատի: Թեպետ հիմա նույնիսկ դժվար է հանրային պետքարաններում գտնել նման գրառումներ. Նկատում է «Հայոց աշխարհը»:
Ներողություն խնդրելով ընթերցողներից` թերթը ներկայացրել է ՀԱԿ-ի ակտիվիստների «ինտելեկտուալ» զրույցներից հատվածներ ապա ավելացրել. « Թեպետ, մյուս կողմից էլ նույնիսկ դժվար է մեղադրել Տեր-Պետրոսյանի յուգենտը հանդիսացող սույն արարածներին, քանզի նրանց այդպես է դաստիարակել նույն ինքը` ՀԱԿ առաջնորդը, որը դեռեւս 2008-ի փետրվարի վերջին տասնօրյակում հարթակից հայտարարում էր, թե «ովքեր մեզ չեն միանում, ազգի տականքն են»: Դե, նման «օրինակելի» առաջնորդից ուրիշ ի՞նչ պետք է սովորեն նրա զինակիցներն ու ակտիվիստները:
Չորս տարի շարունակ Տեր-Պետրոսյանը սրանց մեջ ներարկել է ատելություն ժողովրդի մեծամասնության նկատմամբ, որը չի ողջունում ՀԱԿ-ին ու նրա գործելակերպը, եւ ընտրությունների ժամանակ էլ չի քվեարկում իրենց թեկնածուի օգտին: Սա բավարար է, որպեսզի Տեր-Պետրոսյանն ու ակտիվիստները ժողովրդի մեծամասնությանը համարեն «տականքներ», «անասուններ», «պուտանկաներ», իսկ յուրայիններին` «ազնիվ ու համարձակ քաղաքացիներ»:
Դա բավարար է, որպեսզի ժողովրդին բաժանեն հատվածների ու հանեն միմյանց դեմ, թույն, մաղձ ու ատելություն տարածելով՝ հրահրեն առճակատումներ ու բախումներ յուրայինների «ազնիվ» հատվածի եւ մեծամասնություն կազմող «անասունների» միջեւ:
Իսկ հետաքրքիր է, Հրազդանի քաղաքապետի պարտված թեկնածուն` Սասուն Միքայելյանը, որին պաշտպանում էր ՀԱԿ-ը, տեղյա՞կ է, թե ակտիվիստները ինչպես են բնորոշում իր համաքաղաքացիներին: Անկախ նրանից, թե քանիսն է քվեարկել իր օգտին, նա համաձա՞յն է, որ մնացած հրազդանցիները «անասուններ» են»: