Տնտեսություն 17:12 14/02/2012

Արաբաջյան. Լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը մեկ տարում ավելացել է 130-150 հազարով

Հեղինակ` Հարցազրույցը վարեց Լալա Տեր-Ղազարյանը

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում 2007-2011 թվականների ընթացքում իրականացվել 289 մլրդ 4 մլն 159 հազար դրամի ներդրում: Ոլորտում առկա իրավիճակի, զարգացման միտումների, մտահոգությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի հետ: 

-Պարոն Արաբաջյան, ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները, ինտերնետ կապից օգտվողների թիվն ավելանո՞ւմ է:
-Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում լանաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը 385 հազար է, խիստ նախնական տվյալներով 50 տոկոսը մարզերում, 50-ը` Երևանում: Օգտագործվող ինտերնետի ընդհանուր ծավալը մոտ 23 գիգաբիթ է: Համեմատության համար ասեմ, որ ծավալը մեկ տարի առաջ կազմում էր 10-11 գիգաբիթ, իսկ օգտագործողների թիվը մոտավորապես ավելացել է 130-150 հազարով: GPRS-ի օգտագործողների թիվը նվազել է, պայմանավորված հանգամանքով, որ հանձնաժողովը այդ քարտերի հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր ընդունեց, ըստ որի, եթե 3 և ավելի ամիս չօգտագործված քարտերը հաշվառման բազայից դուրս են գալիս: Թեև քարտը մեկ տարի կարող է ակտիվ լինել: Այդ պատճառով GPRS-ի օգտագործողների թվի` 100-150 հազարով անկում ունենք: Սովորաբար GPRS-ը որպես ինտերնետի օգտագործում չի էլ հաշվվում, դանդաղ ինտերնետ է, օգտվում են մարդիկ, ովքեր հաղորդագրություն են ստանում կամ ֆայլ ստանում: Պետքը շեշտը դնել լայնաշերտ ինտերնետի զարգացման վրա, քանի որ ողջ աշխարհում զարգացման ուղղությունը հենց դա է, 3G և 4G ցանցերի ներդրմամբ 2G համակարգի, այսպես ասած «կաթիլային» ինտերնետն արդեն իր ահնրաժեշտությունն է կորցնում: Այդ պատճառով ուրախացնող թիվը լայնաշերտ ինտերնետից օգտվողների թվի աճն է:



-Սա կայո՞ւն աճ է:
-Ես կարծում եմ, որ 2012-ին 100-150 հազարով աճը բավականին իրատեսական թիվ է, որովհետև վերլուծությունները ցույց են տալիս, նաև իմ կարծիքն է, որ ժամանակին մենք ունեինք ինտերնետի չբավարարված պահանջարկ, որը մի քանի պատճառներ ուներ` ցանցերի բացակայություն, բարձր գներ և այլն: Հիմա երկու ուղղություն կա` գների իջեցում և ընկերությունների ծառայությունների պոպուլիզացիա: Օրինակ, ընկերությունները ինտերնետի հետ միասին տրամադրում են նոթբուքեր, նեթբուքեր, իսկ սրանք լրացուցիչ գործողություններ են, որոնք բերում են ինտերնետի օգտագործման խթանմանը: Նաև պետական աջակցությամբ որոշ ծրագրեր եղան` «Համակարգիչ բոլորի համար» և այլն: Կարծում եմ, որ բավականին լավ նախադրյալներ կան, և մոտակա մի քանի տարում այս տենդենցը կպահպանվի:

Շատ ուրախալի փաստ է նաև, որ Dial-up-ի օգտագործողների թիվն է կտրուկ նվազում, մոտենում է գրեթե զրոյի մի քանի պատճառներով: Այն հուսալի և արագագործ ինտերնետ չէ և վտանգներ պարունակող է: Սա ևս խոսում է ինտերնետի զարգացվածության մասին, շատ երկրներում նման ծառայություն չկա: Դրանք իրենց տեղը զիջում են նոր ծառայություններին: Ի դեպ, մենք 5 կամ 6-րդ երկիրն ենք աշխարհում, որը կիրառեց LD տեխնոլոգիան Երևանում: Այնպես որ հետաքրքիր զարգացումներ կան, ինտերնետը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մաս, և պահանջարկի բավարարման համար մրցակցության արդյունքում նոր առաջարկներ են ծնվում, որը ինտերնետը բնակչության համար առավել մատչելի է դարձնում:

-Կարծիք կա, որ առաջիկայում դաշտում նոր ընկերություններ չեն հայտնվի, եղածների մի մասն էլ կմիավորվեն: Դուք ի՞նչ կասեք:
-Կապի ոլորտում շատ ընդունված է, որ փոքր ընկերությունները միավորվում են կամ գնվում են ավելի խոշորների կողմից, ու դրա հաշվին հնարավոր է լինում, ըստ էության, մեծացնել բիզնեսը, որպես հետևանք նվազեցնել ծախսերը: Ինտեգրացումը կամ միավորումը խոշորների հետ լինում են միայն ի օգուտ Հայաստանի Հանրապետության, քանի որ նաև մասշտաբի ու մեծության էֆեկտը կա: Չպետք է մոռանալ, որ դա նաև ներդրում է, հետագայում ավելի խոշոր ներդրումների երաշխիք: Նաև կառավարման կուլտուրա է: Այս ոլորտը զարգանում է շատ արագ տեմպերով: Դրսի փորձը պետք է կարողանալ ներդնել նաև Հայաստանում: Մենք պետք է կարողանանք մասնագետների վերապատրաստման առումով էլ լինենք պուլսի վրա: Այդ առումով էլ շատ կարևոր է նման խոշոր ընկերությունների մուտքը:

-Հայաստանյան ՏՏ ոլորտը հետ չի՞ մնում արագ տեմպերով զարգացումից:

-Ես կարծում եմ, բավականին լավ վիճակում ենք: Հնարավորություն եմ ունեցել համեմատելու մեր կապի ոլորտը եվրոպական շատ երկրների հետ, ես ասել եմ, որ եվրոպական շատ-շատ երկրների կապի համեմատ, թույլ տվեք անհամեստություն անել, Հայաստանի կապի  որակը իրոք շատ-շատ բարձր է: Մի փաստ, եվրոպական ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ, որ ունեն 3G ցանց: Կարծում եմ, որ դա մեր վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից էր:

-Ինտերնետ կապից օգտվողները հաճախ դժգոհում են ընկերությունների վատ սպասարկումից:
-Ես ինչ-որ տեղ «ուրախ» եմ, որ դժգոհություններ կան, դա նշանակում է, որ մեր պահանջարկն է անընդհատ աճում: Եթե հիշենք, ինչ ունեինք 5 տարի առաջ այս ոլորտում ծառայության ու սպասարկման որակի առումով, ի՞նչ ունեինք` սև շուկա փողոցում, 100 դոլար արժեր մի էլէմենտար քարտը, անհասկանելի սակագներ: Երբ այսօր դժգոհում ենք, դա առաջին հերթին նշանակում է, որ ոլորտը զարգացել է, մեր պահանջներն են անընդհատ ավելանում: Այսօր նախկին 1-2-ի փոխարեն 20 մեգաբիթ ինտերնետի մասին ենք խոսում: Իսկ նման պահանջները ստիպում են ընկերություններին լինել ավելի զգոն, մրցունակ, չթուլանալ: Մյուս կողմից էլ խորհուրդ եմ տալիս, որ օպերատորի հետ պայմանագիր կնքելուց առաջ բաժանորդները ուսումնասիրեն դրանց ծառայությունների որակն ու չափանիշները: Հիշեցնեմ, որ հանձնաժողովը որոշմամբ ստիպեց ընկերություններին հստակեցնել նաև ինտերնետի նվազագույն արագությունը, մեր այդ քայլին հետևեցին նաև այլ երկրներ: Ըստ այդմ, պետք է բաժանորդը ճիշտ կողմնորոշվի, քանի որ զանազան առաջարկություններ կան, յուրաքանչյուր փաթեթ ուղղված է կոնկրետ սպառողների խմբի, որի տակ որոշակի հաշվարկներ ու տրամաբանություն կա, ամեն օգտագործող պետք է գտնի իր համար նախատեսվածը: Փառք աստծու, առաջարկները քիչ չեն: Իսկ ընդհանուր առմամբ մատակարարման հուսալիությունը 97-98 տոկոսից բարձր է, անջատումները և դրանց տևողությունը շատ քիչ է:



-Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք այս շուկայի վերաբերյալ:
-Որպես կարգավորող մենք շատ լուրջ ու խրթին մրցակցային իրավիճակ ունենք շուկայում: Իմ մտավախություն է, որ հանկարծ առկա մրցակցության արդյունքում մենք չունենանք դեմպինգային գներ, որը իր հերթին կարող է բերել ընկերությունների հասույթների նվազմանը: Ցածր սակագինը առաջին հայացքից լավ է բաժանորդի համար, սակայն երկարաժամկետ քաղաքականության առումով կարող է ուղղակի բերել ներդրումների նվազեցմանը, իսկ որոշ ժամանակ հետո էլ լինի նոր ցանցեր ու առաջատար տեխնոլոգիաներ բերելու հնարավորություն չի լինի: Հիմնական մտավախություններից մեկը սա է. ընկերությունների շահութաբերությունը լինի խելամիտ, այսինքն չլինի այնքան քիչ, որը այդ ընկերությունների բաժնետերերին չխթանի ներդրումներ կատարել, և իհարկե, չլինի այնքան մեծ, որ խնդիրներ կստեղծի օգտվողների համար: Դեռևս միտումներ չեմ նկատել, բայց մտավախություն ունեմ:

Նախորդող հրապարակումներ`
Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանն առաջինն է ԱՊՀ-ում. InternetWorldStats

Փոխնախարար. Ինտերնետն այնքան շատ է Հայաստանում, որ առնող չկա

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}