Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում 5 տարում ավելի քան 289 մլրդ դրամի ներդրում է եղել
Վերջին հինգ տարիների ընթացքում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների կողմից կատարվել է ավելի քան 289 մլրդ (հստակ` 289 004 159 հազար դրամ): Այս թիվը Panorama.am-ին տրամադրեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
2011-ին կատարվել է 47 052 394 հազար դրամի ներդրում, իսկ 2010-ին` 47 367 650 հազար: Ոլորոտում առավել մեծ ներդրումներ կատարվել են 2009-ին, երբ ներդրումների ծավալը հասել է 80 մլրդ 636 մլն 34 հազարի:
2007-ին և 2008-ին համապատասխանաբար կատարվել է 55 մլրդ 307 մլն 631 հազար և 58 մլրդ 640 մլն 450 հազար դրամի ներդրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին