Ս. Միքայելյանը պետք է պահանջի «ամենագոլդ» տեղը համամասնականում
«Մարշալ պլանով Հրազդանը պետք է ապահովեր հարավային ֆրոնտը` խորհրդարանական ընտրություններում: Զորաշարժը, պերմանենտ միտինգը պետք է սկսվեր Հրազդանից, եւ հայկական գարունը` արաբական «ուկլոնով» գնար, միանար հյուսիսային «ուկլոնին»: Այս «Ֆլանգն» էլ, գիտեք, Լեւոն Զուրաբյանն էր ապահովելու` Կարախանյանի ու կրեմլի հայտնի վարչության պետի ալավերդությամբ: Չստացվեց: Չի ստացվում էլի, հո զոռով չի, չի ստացվում… բայց զատո հիմա Սասունը ողջ հասակով մեկ կարող է կանգնել Հրազդանում եւ Երեւանում` ՀԱԿ-ից ու Տեր-Պետրոսյանից պահանջելով համամասնական ցուցակի ամենագոլդ տեղն իր համար…»,- գրում է «Ւրատես de facto»-ն: