ՀԱԿ-ում բազարները սրվել են
«Իրավունքը» գրում է, թե ՀԱԿ հանրահավաքի հետաձգման իրական պատճառը ցուրտ եղանակը չէ. «ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ հատկապես Սասուն Միքայելյանի պատմությունից հետո բավականին սրվել են նախընտրական խմորումները ՀԱԿ-ի ներսում: Նույնիսկ ամենաթունդ ՀԱԿ-ականները եկել են այն համոզմունքին, որ խորհրդարանական ընտրություններում լավագույնը, որին կարելի է հասնել, 10-15 մանդատն է: …Սասուն Միքայելյանի պարտությունից հետո, ըստ մեր աղբյուրի, բողոքարկումների լուրջ հիմքեր էլ չգտնելով, ՀԱԿ-ի ներսում հասկացել են, որ «կեղծված ընտրություններ» վանկարկելով` չեն կարող իրավիճակի մեջ արմատական բեկում մտցնել ու դրա հաշվին հավելյալ մանդատներ ձեռք բերել: Ուստի և եղած մանդատների համար կռիվը սրվել է այն աստիճան, որ պարզապես որևէ բան փետրվարի 17-ի նախատեսված միտինգում հանրությանը ներկայացնել չէին կարող»: