Իսրայելը Թուրքիայի տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել
Իսրայելը Թուրքիայի տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ այն պայմաններում, երբ արևմտյան ԶԼՄ-ները խոսում են Իրանի և Իսրայելի միջև հնարավոր պատերազմի մասին, Թուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում Իսրայելի իրականացրած հրթիռային փորձարկումը բնութագրվում է, որպես Իրանի և Սիրիայի վրա հնարավոր ռազմական հարձակամանը նման մի քայլ:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն, խոսելով Թուրքիայի տերածքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման սպառնալիքի մասին, հայատարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված ՀՀՊ ռադարային համակարգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան