Հրազդանի ընտրությունները սոցիալական ցանցերում
«Новое Время» թերթն իր «Web միջավայր» էջում անդրադառնալով Հրազդանում կայացած ընտրություների կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում տիրող ակտիվությանը` նկատում է, որ ՀԱԿ ակտիվիստների կողմից, դեռ ընտրությունները չավարտված, արդեն արդեն չստուգված և փաստերով չամրագրված տեղեկություններ էին տարածվում առ այն, թե ընտրությունները կեղծված են, ինչը առաջացրեց սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերերի զարմանքն ու քննարկումների առարկա դարձավ:
Մասնավորապես` Facebook-ի օգտատերերից մեկը կոչ է արել Կոնգրեսի ակտիվիստներին` գոնե համբերել մինչև ընտրությունները ավարտը, քանի որ եթե Սասուն Միքայելյանը հանկարծ հաղթի, կստացվի, որ հենց իր հաղթանակն է կեղծված: Օգտատերերից շատերի կարծիքով` ՀԱԿ-ն ավելի շատ խանգարեց, քան օգնեց Սասուն Միքայելյանին հաղթել:
Թերթը նաև նշում է, որ Կոնգրեսի քարոզչությունը սոցիալական ցանցերում այնքան դուրս եկավ վերահսկողությունից, որ ՀԱԿ առաջնորդներն իրենք ստիպված եղան հերքել Կոնգրեսի քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունները: Մասնավորապես` Դ. Շահնազարյանը ստիպված եղավ հայտարարել, որ իր վրա իբր հարձակման մասին տեղեկությունները սուտ են: Սոցիալական ցանցերում վրդովմունք առաջացրեց հումորիստ Հովհաննես Ազոյանի հայտարարությունը, թե ՀՀ քաղաքացին այսօր 5000 դրամ արժե: Մասնավորապես, օգտատեր Էդգար Բարսեղյանը գրում է, որ կիսահումորիրստ և կիսադերասան Հովհաննես Ազոյանը պետք է ամաչի սեփական ժողովրդի հասցեին նման վիրավորական հայտարարություններ անելուց: Օգտատերը նաև կարծիք է հայտնում, որ գուցե Ազոյանը նույնպես պատգամավորկան մանդատ ստանալու ցանկություն ունի: