Դել Պիերոյին սպասում են «Պարմայում»
«Պարմայի» նախագահ Տոմմազո Ջիրարդին հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոյի ծառայություններով, ով թուրինյան ակումբից կհեռանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Հույս ունեմ, որ դել Պիերոն կմնա իտալական ֆուտբոլում,- Ջիրարդիի խոսքերը մեջբերել է «Tuttosport»-ը:- Նա մեծագույն ֆուտբոլիստ է և ականավոր անհատականություն: Եթե ցանկություն հայտնի մնալ Իտալիայում, «Պարմայի» դռները նրա առջև միշտ բաց կլինեն»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում 13 հանդիպում է անցկացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում