Մանկապիղծի ուռուցքը հեռացրել են. նա ևս 12 օր կմնա հիվանդանոցում
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը նախօրեին վիրահատության է ենթարկվել և այժմ գտնվում է բավարար վիճակում: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
«Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկների համայցից հետո կտեղափոխվի հիվանդասենյակ», -փոխանցեց փոխտնօրենը:
Նրա ներկայացմամբ, Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքի չարորակ ուռուցքն է հեռացվել և վերքերի ապաքինման համար անհրաժեշտ է 10-12 օր ու հիվանդն այդքան պետք է մնա հիվանդանոցում: «Միացյալ նահանգներում արդեն մի անգամ նրան վիրահատել էին և բարակ աղիքի ու հաստ աղիքի բերանակցում էին կատարել, հենց այդ բերանակցման վրա էլ ուռուցք էր առաջացել, որը մենք երեկ հեռացրեցինք: Ուռուցքը չարորակ է եղել նախկինում, դրա համար տարածվել է», -հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ըստ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Ս. Տեր-Պողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել էր 10 անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա