Ուսուցիչները կարող են քարոզիչներ լինել. Աշոտյանն է կարծում
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի անձնական էջում գրառում է թողել` նախարարին խնդրելով միջամտել` արգելելու Հայաստանի Հանրապետության տարածքներում դպրոցները դարձնել ընտրատեղամասեր, իսկ ուսուցիչներին, ինչպես նաև տնօրեններին խստիվ արգելել զբաղվելու քաղաքական, առավել ևս քարոզչական գործունեությամբ:
Աշոտյանն, ի պատասխան վկայակոչել է «Կրթության և կուսակցությունների մասին» օրենքը, որով արգելվում է քաղաքական գործունեությունը կրթական հաստատություններում:
«Սակայն ոչ մի օրենք չի արգելում մանկավարժին, դասախոսին, տնօրենին կամ ռեկտորին լինել կուսակցական և, որպես ՀՀ լիիրավ քաղաքացի, օրենքով սահմանված կարգով տարածել իրենց քաղաքական համոզմունքները: Ուստի, ուսուցիչները կարող են քարոզիչներ լինել: Դա արգելելու համար պետք է փոխել օրենսդրությունը, ինչի հետ, սակայն, ես համաձայն չեմ», -հավելել է նախարարը:
Անդրադառնալով դպրոցները ընտրատարածքների վերածելու մասին գրառման հեղինակի դիտարկմանը, նախարարն ասել է, որ դա արվում է միայն այն դեպքերում, երբ ԸՕ պահանջները բավարարելու համար բնակվայրում այլ հարմար տարածքներ չկան: «Որպես կանոն, մարզերում դպրոցները բացառիկ են իրենց հարմարություններով ի համեմատ այլ հաստատությունների շենքերի», -նկատել է հանրապետության կրթության թիվ մեկ պատասխանատուն:
Գրառման հեղինակը պնդել է, որ դպրոցներում «տնօրենները չարաշահում են իրենց հասարակական դիրքը, և աշխատանքից չազատելու դիմաց ուսուցիչներին ստիպում քարոզչությամբ զբաղվել: Դպրոցներում ժողովներ են լինում, ուր չեն մոռանում անուղղակի, իբրև խոսքի մեջ, հիշեցնել ում կարելի է ընտրել»:
Աշոտյանն ի պատասխան նշել է. «Ինչ վերաբերում է «զոռովից» քարոզ անող ուսուցիչներին, ապա, կհամաձայնեք, վստահ եմ, որ զոռովից ոչ մի նորմալ քարոզ չի ստացվի, որ իր կողմից քարոզվող համոզմունքը չկիսող մարդը չի կարող օգտակար լինել նախընտրական քարոզչության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին