ՀԱԿ-ի դաշնակիցը
«Ազգն» անդրադառնալով ՀԱԿ-ի նախատեսած միտինգի հետաձգմանը` գրում է. «Սա այն դեպքն է, երբ մի նետով 2 նապաստակ ես սպանում, քանի որ մի կողմից դեռ մյուս քաղաքական ուժերը հստակեցումների կարիք ունեն, մյուս կողմից` ՀԱԿ-ը դեռեւս չի կարողանում կազմել իր համամասնական ցուցակը եւ հանրահավաքին ասելու քիչ բան կունենա: Այնպես որ, ցուրտն այս պահին ՀԱԿ-ի դաշնակիցն է»:
«Հրապարակն» էլ այս առնչությամբ գրում է. «Թվում է՝ Սասուն Միքայելյանի պարտությունը Հրազդանում պետք է ահազանգ լիներ, և, օգտագործելով այս ընտրություններից իրենց համակիրների դժգոհությունը, Կոնգրեսը, նախաձեռնությունն իր ձեռքը վերադարձնելու համար, պետք է նոր շարժում սկսեր, որ այն հասցներ աճել ու թափ հավաքել մինչև մայիսյան ընտրություններ։ Սակայն ընդդիմադիրները որոշել են գնալ այլ՝ խաղաղ պայքարի ճանապարհով»: