Անժելա Սարգսյանի լուսանկարները նորից հայտնվել են համացանցում
Հայաստանում պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները դարձյալ հայտնվել են համացանցում: Այս անգամ դրանք դրվել են ոչ թե am տիրույթում, այլ` com: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ am տիրույթում գտնվող բոլոր այն կայքերը, որոնք տարածել էին պոռնկագրական բնույթի լուսանկարները, ոստիկանության կիբեր-հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից փակվել էին: Նույնն է սպասվում նաև com տիրույթում գործող կայքէջին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին նաև, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները վաճառելու գործով:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մանկական պոռնկագրական բնույթի նյութեր պահելու և տարածելու կասկածանքով դեռ դեկտեմբերի 17-ին ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 1981 թվականին ծնված Արման Վ.-ն:
Նրա կողմից ներկայացված բջջային հեռախոսի հիշողության սարքի զննությամբ հայտնաբեվել էր 3343 հատ պոռնկագրական բնույթի նկարներ այդ թվում նաև ակնհայտ անչափահաս երեխաների մասնակցությամբ, որոնք, ըստ Արման Վ.-ի հայտարարության, ինքը ներբեռնել է ինտերնետային կայքերից:
Միևնույն ժամանակ Արման Վ.-ն հայտարարել էր, որ իր կողմից ներկայացված իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստով առուվաճառք իրականացնող «Լիսթ.ամ» կայքէջում տեղադրված հայտարարության միջոցով ինքը 2 տարբեր քաղաքացիների 1000 դրամով վաճառել է դերասանուհի Անժելա Սարգսյանի թվով 48 հատ պոռնկագրական նկարներ:
Վերջինիս կողմից ներկայացված նկարներն ուղարկվել են փորձաքննության և փետրվարի 1-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացվել էր փորձագետի եզրակացությունն այն մասին, որ ներկայացբված նյութերի մեջ առկա են բազմաթիվ մանկական և այլ պոռնոգրաֆիական բնույթի նյութեր:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակ առաջ պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի (բոլորին հայտնի է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալից) Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի դատավարության մասին: Այն դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ անցկացվում է դռնփակ:Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա