«Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի շուկայի մասնակից
Այսօրվանից «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Շուկայի մասնակից և շնորհվել է PNARB առևտրային կոդը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն թույլատրվել է Բորսայի վարկային հարթակին և այսուհետ կմասնակցի վարկային ռեսուրսների շուկայում կազմակերպվող առևտրին:
Համահայկական Բանկը հիմնադրվել է 2011թ.-ին և գործում է որպես ներդրումային բանկ՝ նպատակ հետապնելով միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում: Համահայկական Բանկի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում:
Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 25-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 7 ընկերությունը՝ շուկայի մասնակից:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների և շուկայի մասնակիցների ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Շուկայի մասնակիցներ» բաժնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա