Պատգամավոր. Թուրքիան անկանխատեսելի ու ոչ վստահելի պետություն է

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մասնակցել է քաղաքացիական հասարակության երկխոսությանը նվիրված հերթական համաժողովի: Թուրքական «Haber5»-ի տեղեկացմամբ՝ իր ելույթում Էգեմեն Բաղըշը ժամանակակից Եվրոպան բնութագրել է որպես ֆաշիզմի մեջ պարուրված աշխարհամաս, որտեղ իբրև թե քիչ-քիչ վերանում է հանդուրժողականությունը` օրինակ բերելով ֆրանսիական օրենսդիրի ընդունած Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Թուրք նախարարը նշել է, որ երիտասարդությանը թմրամոլության և ահաբեկչության մեջ ներքաշող Եվրոպան երբեք օրինակ չի կարող լինել Թուրքիայի համար: Միաժամանակ թուրք պաշտոնյան կոչ է արել Գերմանիային՝ ուսումնասիրության համար բացել իր արխիվները:

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների ու քաղաքական գործիչների հետ:

Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը թեմայի առնչությամբ ասաց.

«Նախևառաջ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նման հայտարարություն է հնչեցնում մի պաշտոնյա, ով ի պաշտոնե համակարգում է Եվրամիության հետ փոխհարաբարությունները և ջանքեր է գործադրում, որպեսզի իր երկիրը դառնա ԵՄ անդամ: Եթե Թուրքիայում կարծում են, որ ԵՄ-ն փոխել է իր արժեհամակարգը, ապա տարօրինակ է, թե ինչո՞ւ է Թուրքիան շարունակում է իր ձգտումները՝ դառնալու ԵՄ անդամ:

Չպետք է մոռանանք, որ նույն Թուրքիան է, որն ունի արժեհամակարգի ճգնաժամի խնդիր, այդ նույն Թուրքիան է, որն իր օրենսդրության մեջ ունի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը: Դա է խոսքի ազատության սահմանափակումը, այլ ոչ թե պատմական արդարության բարձրաձայնումը: Մեկ հանգամանք ևս. ինչո՞ւ խոսքի ազատության տեսանկյունից, Թուրքիայի մոտ կասկածի տեղիք չի տալիս հրեաների Հոլոքոստի մասին օրինագծերը, որոնք ընդունվել են մի շարք եվրոպական երկրներում: Ինչո՞ւ է ամեն անգամ Թուրքիան վայնասուն բարձրացնում, երբ որևէ երկրում այս կամ այն կերպ բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության թեման: Անխոս, Թուրքիան իր պաշտոնական քաղաքականությունը կառուցում է երկկակի չափանիշների հիման վրա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ թուրք պաշտոնյայի այդ հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ երկրի ղեկավարության ու որդեգրած քաղաքական կուրսը միմյանց հակասում են. «Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է դառնալ քաղաքակիրթ Եվրոպայի մի մասնիկը, ապա նա այդպիսի հայտարարություններ չէր հնչեցնի: Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր երկրի ծայրահեղական, արմատական գաղափարները ոչ մի ընդհանուր բան չունեն եվրոպական արժեքների, արժեքային համակարգի հետ»:

Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրությունը գիտակցում է՝ Թուրքիան անկանախատեսելի ու ոչ վստահելի պետություն է:

Անդրադառնալով Է. Բաղըշի մեկ այլ` գերմանական արխիվները բացելու Գերմանիային ուղղված հայտարարությանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ կարևոր է այստեղ այն, որ նման կոչով Է. Բաղըշը դիմել է հենց Գերմանիային:

«Սրանով, կարծում եմ՝ Թուրքիան ցանկանում է մի քանի խնդիր լուծել և գնալ իր տեսակետից խորամանկ ու լավ հաշվարկված քայլի: Այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև Գերմանիայի բացասական դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում: Սրանով թուրքական կողմը փորձում է ցույց տալ, որ նույնիսկ տվյալ հարցում Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցող Գերմանիան կարող է ունենալ «անկողմնակալ» մոտեցում` ի տարբերություն Ֆրանսիայի:

Առաջինը` քայլ է կանխելու նման զարգացումների հնարավորությունը Գերմանիայում, ինչ եղավ Ֆրանսիայի պարագայում: Սրանով Թուրքիան հնարավոր է` փորձում է հասկացնել Գերմանիային` ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից և արխիվները պատմաբանների առջև բացելու կոչով խնդիրը կենտրոնացանել առավելապես պատմական քննարկման հարթությունում: Սա է Թուրքիայի սկզբունքային խնդիրը, քանի որ Գերմանիայում կան քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի օրինակին հետևելու առաջարկությամբ և Ֆրանսիայում օրինագծի ընդունումից հետո հասարակական-քաղաքական դաշտում քննարկում սկսվեց, մի շարք պատգամավորներ ու քաղաքական գործիչներ հանդես եկան Ֆրանսիայի օրինակին հետևելու առաջարկներով, սա անհանգստացնում է Թուրքիային:

Երկրորդը` հնարավոր է, որ Թուրքիան այս հարցով դիմել է Գերմանիային` համոզված լինելով, որ Հայոց ցեղասպանության մեջ մեղսակցություն ունեցող Գերմանիան ընդառաջ կգնա Թուրքիայի նախաձեռնությանն ու առաջարկներին: Այս համատեքստում, սա մեկ քայլ է եվրոպական հարթության մեջ, Գերմանիայի միջոցով փորձել «անհարմար» վիճակում գցել Ֆրանսիային: Միգուցե Թուրքիան նպատակ է հետապնդում նման քայլերով հիմնավորել Ֆրանսիայի «կողմնակալությունը» Ցեղասպանության հարցում: Պատահական չէ, որ Բաղըշը կոչ է արել Գերմանիային` հանդես գալու որպես միջնորդ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև այդ հարցում»:

Ինչ վերաբերում է գերմանական արխիվների բացելուն, ապա ըստ Լ. Հովսեփյանի՝ դա երկրորդային հարց է, քանի որ, հենց նույն գերմանական արխիվային բազայում փաստաթղթեր արդեն իսկ ապացուցել են թե՛ Հայոց ցեղասպանության անվիճարկելիության, և թե՛ Կայսերական Գերմանիայի մեղսակցության փաստը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}