Կհնչի մեսիջ` գեներալ Մանվելի համար
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է ԱԺ պատգամավոր: Նա խորհրդարան է մտնելու ՀՀԿ համամասնական ցուցակով: Այս լուրը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել: Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի «թարմացված ընտրացուցակի» անցողիկ համարներից մեկում: «Որոշումն արդեն կայացված է, և առաջին «մեսիջը» կհնչի փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ 9-րդ համագումարի օրը»,- գրում է թերթը: