Հաշմանդամ դիմորդների երաշխավորագրերի թիվը նվազել է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերականգնողական ծրագրի բաժնի կողմից 2011 թվականին ուսումնական հաստատություններում սովորելու համար երաշխավորագիր է տրվել 52 հաշմանդամ դիմորդի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը:
«52 երաշխավորագրից 20-ը տրվել է բուհերում, իսկ 32-ը` միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորելու համար: Ցավալի է, բայց անցած տարիների համեմատ այս թվի նվազման միտում է նկատվում» - ասաց նա` համեմատականի համար հայտնելով, որ 2010 թվականին բուհերում սովորելու համար տրվել է 69, իսկ միջնակարգ մասնագիտական հաստատություններում` 31 երաշխավորագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին