Նեզավիսիմայա գազետա. Եվրոպայում «Նաբուկո» ծրագրի վրա խաչ են քաշել
«Նաբուկո» միջազգային ծրագիրը տապալման փուլում է: Այս մասին տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յուրաքանչյուր ծրագրում նախ և առաջ հիմնականում պաշտպանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության շահերը: Ծրագրերը շատ են և թե ո՞ր ծրագրին նախապատվություն կտրվի դժվար կլինի ասել: Սակայն կարելի է ասել, որ մրցակցային պայքարում պարտվեց «Նաբուկո» միջազգային ծրագիրը: Ավելի ճշգրիտ լինելու համար, որքան հոռետեսական է դառնում «Nabucco» նախագծի հնարավորությունների իրականացումը, այնքան ավելի կոշտ ձևով են հանդես գալիս եվրոպական մի քանի լրատվամիջոցներ՝ փորձելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել»,- հարց է հնչեցնում պարբերականը:
«Այսպիսով`«Նաբուկո» ծրագիրը իրականացնելու համար ո´չ գազի աղբյուրներ կարողացան գտնել, ո´չ էլ ֆինանսական միջոցներ: Եվրոպական բանկերը, որոնք պետք է ֆինանսավորեին անհրաժեշտ գումարի գրեթե կեսը, չշտապեցին այն անել՝ երաշխավորված ռեսուրսային բազայի բացակայության պատճառով: 2011թ դեկտեմբերի 26-ին Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր ստորագրեցին TANAP նախագծի շրջանակում գազամուղի կառուցման կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ, որի արժեքը կազմում է 7 մլրդ եվրո:Եվ պատահական չէ, որ TANAP նախագծի կառուցման նորությունը Եվրոպայում բերեց նրան, որ նրանք խաչ քաշեցին «Նաբուկո» ծրագրի վրա»,-նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա