Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու համար Ղուկասյան եղբայրները կվճարեն 145 հազար դոլար
Պայմանավորվածության համաձայն, փետրվարի 22-ին կկնքվի անվանի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան գնման գործարքը: Տունը վաճառվելու է 145 հազար դոլարով: Այս մասին Թբիլիսիից Panorama.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել այն հատվածը, որի սեփականատերն է Ա. Լեժավան (120 քմ) և նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին: Նա գրել էր նաև պարտավորագիրը:
Նախօրեին պատվիրակություն էր մեկնել Թբիլիսի, որի կազմում էին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, նաև Գյումրիի քաղաքապետի զարմիկը` ԱԺ պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը ու Գյումրիի քաղաքապետարանից երկու աշխատակից:
Լ. Անանյանն ասաց, որ իրենք, ինչպես նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն, այսօր հանդիպել են Ա. Լեժավայի հետ: Նոտարում արդեն սկսվել է գրանցման գործընթացը, առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը: «Կարծում եմ` որևէ խոչընդոտ չի լինի ու փետրվարի 22-ին կկնքվի առք ու վաճառքի գործարքը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները