Սերգո Երիցյանը կառաջադրի իր թեկնածությունը
«Երկիր»-ի հետ զրույցում Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նշել է, որ առաջիկա մրցույթին ինքն առաջադրելու է իր թեկնածությունը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:
Մարտի 13-ին կկայանա Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Սերգո Երիցյանի ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ջրերը մի առվով չեն հոսում, եւ հնարավոր է` Ս. Երիցյանը չառաջադրի իր թեկնածությունը: Իսկ անախորժությունների պատճառ էր դարձել այն, որ Ս. Երիցյանը հայտարարել էր, թե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ռուսերեն հեռարձակումը օրենքի խախտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները