Հայաստանյան մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում երեք օր մուտքը միայն գրքով է լինելու
Այսօր ու ևս երկու օր հայաստանյան մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին հնարավոր կլինի մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին: Նշենք, «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ:
Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են. մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է միջոցառմանը մասնակից կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք:
Միջոցառման շրջանակներում այսօր Երևանի երաժշտական կամերային պետական թատրոնում բեմադրվելու է Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը, Նարեկացի արվեստի միությունում կկայանա Ժողովրդական նվագարանների համույթի համերգ, Մնջախաղի պետական թատրոնում՝ Ժ. Դադասյանի «Չարի ծաղիկներ» ( Բոդլերի համանուն ժողովածու իմոտիվներով) ներկայացումը, «Սայաթ-Նովա» մշակութային միությունում՝ Աշուղական երգի երեկո Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաների մասնակցությամբ:
Նշենք, որ փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում