Հայտնաբերվել է 30 կեղծ դիպլոմ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհուրդն հաստատել է ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն:
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը:
Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին:
ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է մոտ 4 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին