Արմեն Երիցյանը անհեթեթ է համարում իրեն ոստիկանապետ նշանակելու մասին լուրը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անհեթեթություն համարեց իրեն ոստիկանապետ նշանակելու մասին լուրը: «Պետք է թարմ ուժ լինի, իսկ թարմ ուժը դա Վլադիմիր Գասպարյանն է, ես էլ որպես թարմ ուժ փրկարար կաշխատեմ այս ոլորտում ինչքան ինձ թույլ կտան: Չունեմ ոստիկանապետ դառնալու ցանկություն»,- նշեց Ա. Երիցյանը:
Հարցին, թե ըստ իրեն ինչով են պայմանավորված վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ այդ մասին շրջանառվող լուրերը, նախարարը պատասխանեց. «Երևի որպես հին ոստիկան, մտածում են, որ կարող եմ լինել: Մենք հայերով սիրում ենք պաշտոններ բաժանել մեկս մյուսին: Ասեմ ձեզ, որ երկրի նախագահն է որոշում` ով որտեղ ոստիկանապետ կաշխատի: Իմ կարծիքով` Վ.Գասպարյանն իր առջև դրված խնդիրները կարողանում է կատարել և կկատարի»:
Ա.Երիցյանը նաև նշեց, որ ՕԵԿ-ը բավականին լավ արդյունքներ կարձանագրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սակայն նախարարը ընդգծեց, որ ինքը չի ցանկանում պատգամավոր դառնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում