Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց Լոնդոն
Եվրոպայի լողի առաջնության անտվերպենյան կազմակերպիչները հայտարարել են, որ բելգիական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով մրցաշարը կանցկացվի Լոնդոնում: Այս մասին հաղորդում է AP-ն: Բյուջեի դեֆիցիտը կազմել է 400 հազար եվրո:
Այսպիսով` մայրցամաքային լողի առաջնությունը կանցկացվի այն մարզահամալիրներում, որոնք հուլիսին և օգոստոսին կհյուրընկալեն Օլիմպիական խաղերի մասնակիցներին:
Ավելացնենք, որ անտվերպենյան կազմկոմիտեն մինչև վերջին պահը հույս ուներ, որ կգտնի հովանավորների, սակայն այդպես էլ չկարողացավ լուծել խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում