Վատացել են Աղվան Հովսեփյանի և Վովա Գասպարյանի հարաբերությունները
«Հրապարակի»` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո կտրուկ փչացել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարաբերությունները: «Ոստիկանապետը վիրավորված է Աղվան Հովսեփյանից, քանի որ համարում է, որ նա իր մեջքի հետևում ինտրիգներ է սարքել, որոնց հետևանքով ընկել է իր վարկանիշը նախագահի և ժողովրդի մոտ: Բանն այն է, որ Վովա Գասպարյանի ենթակաները կալանավորել էին Հայկին, իսկ Աղվան Հովսեփյանի ենթական վերացրեց կալանքի միջոցը»,- գրում է թերթը: