ՀՀԿ-ն առաջատար դիրքերում է. Ով է կանգնած հարցման հետևում
«Հրապարակն» անդրադարձել է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի հրապարակած թվերին եւ դրանք համարել կասկածելի է: 720 մարդկանց շրջանում արված հարցման արդյունքներով, «Ո՞ր կուսակցությանն եք տալու ձեր ձայնը» հարցին 26%-ը պատասխանել են ՀՀԿ-ին, 21%-ը` ԲՀԿ-ին, 14%-ը` ՕԵԿ-ին, 11%-ը` ՀԱԿ-ին և 9%-ը` ՀՅԴ-ին:
«Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ով է կանգնած այս հարցման ետևում, թեև արդյունքներից կարել է որոշ եզրահանգումներ անել: Ի դեպ, անգամ նման հարցման մասնակիցների գերակշռող մասը` 38%-ը, տեղեկատվության առավել վստահելի աղբյուր է համարում տպագիր մամուլը: Իսկ միլիոնանոց լսարան ունեցող հեռուստատեսությանը ընդամենը 10%-ն է վստահում»,- գրում է թերթը: