ՀՔԾ-ն դեռ քննարկում է պատգամավորների վարքագծի մասին հաղորդումը
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի դիմումը` Հանրապետական խմբակցության 4 պատգամավորներին պատասխանատվության կանչելու մասին, Հատուկ քննչական ծառայությունում քննարկվում է և շատ շուտով որոշում կկայացվի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՔԾ-ից: Նշենք, որ դիմումը ՀՔԾ-ն ստացել է նախօրեին:
«Դիմումը մեզ ներկայացրել է Ռուբեն Թորոսյանը, այն մակագրվել է համապատասխան քննիչին, որը զբաղվում է այդ հարցով», փոխանցեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մելիքյանը և Արեգ Ղուկասյանը քվեարկել էին իրենց մյուս գործընկերների փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները