Ոստիկանության նոր համազգեստը կկրեն նաև աղջիկներ
Ոստիկանական համակարգում շատ շուտով ստեղծվելու է նոր` «Հատուկ ստորաբաժանում» կառույցը, և միայն դրանից հետո ոստիկանները կկրեն նոր համազգեստ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ «Հատուկ ստորաբաժանման» մեջ բացի տղաներից, ընդգրկված են լինելու նաև աղջիկներ, ովքեր այս պահին ինտենսիվ մարտական պատրաստվածության, ինչպես նաև օտար լեզվի դասընթացներ են անցնում: Ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները կկրեն նոր համազգեստը:
Սոցիալական ցանցերում տարածված նոր համազգեստի լուսանկարները տարակուսանք են առաջացրել հայ օգտատերերի շրջանում` օգտատերերի մի մասը կարծիք է հայտնում, թե այն չի համապատասխանում «մեր ոճին», մյուսը նշում է, թե «լավն է, պետք է ուղղակի աչքին սովորեցնել»: Մեկ այլ օգտատեր էլ նկատում է, որ համազգեստն իրեն հիշեցրել է Սադամ Հուսեյնի բանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա