Վրաստանի ազգային փոքրամասնություններին արտոնություններ կշնորհվեն բուհական քննություններին
2012 թ-ին Վրաստանի կենտրոնացված բուհական քննությունների ժամանակ Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ և ադրբեջանցի դիմորդներին հատուկ քվոտաներ կընձեռվեն, համաձայն որոնց նրանք մեկ քննություն կհանձնեն ընդհանուր հմտություններից` մայրենի լեզվով և կընդգրկվեն համապատասխան ֆակուտետների նախապատրաստական կուրսեր:
Նախապատրաստական կուրսի ընթացքում, որը տևելու մեկ տարի, ուսանողները ինտենսիվորեն կուսուցանեն վրացերենը, որից հետո միայն կշարունակեն ուսումը ընտրած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու համար: Այս մասին, ինչպես գրում է գրում է վրացական «apsny.ge» կայքը, ասել է Վրաստանի գիտության և կրթության նախարար Դմիտրի Շաշկինը:
Վերջինս հավելել է նաև, թե նման եղանակով փոքրամասնության ներկայացուցիչների կրթությունը վրացական բուհերում աճման միտում է գրանցել 2010 թ-ից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին