«ՖԱՐՍ». Բաքվի գործելաոճը հաստատում է իր մասնակցությունն իրանցի գիտնականների սպանության գործում
Բաքվի գործելաոճը հաստատում է իր մասնակցությունն իրանցի գիտնականների նկատմամբ իրականացված ահաբեկչության գործում: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ կանչելուց ընդամենը չորսն օր անց Ադրբեջանի Մեջլիսի ազգայնական պատգամավոր Ֆարաջ Գուլիևն, առանց հերքելու Բաքվին ուղղված Թեհրանի մեղադրանքները, շեշտել է, որ Իրանի դեմ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել:
Ադրբեջանի իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Զահեդ Օրուջը, քննադատելով Իրանին, իր աջակցությունն է հայտնել ադրբեջանա-իսրայելական ներկայիս հարաբերությունների ամրապնդմանը:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ` ադրբեջանցի պետական ծառայողներից մեկը ոստիկանների ներկայությամբ կարմիր յուղաներկ է լցրել Իրանի դեսպանության մեքենաներից մեկի վրա և հեռացել:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան