Ռեդնապը պատրաստ է համատեղել
Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը, ով երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թիվ 1 թեկնածուն է, հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ազգային թիմի հետ «Եվրո-2012»-ի ժամանակ: 64-ամյա մասնագետը միաժամանակ շեշտել է, որ առաջվա պես ցանկանում է մնալ ակումբում:
«Համատեղո՞ւմ: Դա հնարավոր է միայն կարճ ժամանակով,- Ռեդնապի խոսքերը մեջբերել է «The Daily Mail»-ը:- Չափազանց դժվար է աշխատել Պրեմիեր լիգայում` չմտածելով հավաքականի մասին: Չէ՞ որ անհրաժեշտ է ոչ միայն տեսնել խաղացողներին, այլ նաև հետևել մրցակցիներին: Եթե ուզում ես աշխատանքդ լավ կատարել, ապա միայն մեկ գործ պետք է անես: Հնարավոր է` «Եվրո-2012»-ի ընթացքում համատեղումն այնքան էլ բարդ չէ, բայց հետո հարկ կլինի ընտրություն կատարել: Եվրոպայի առաջնությունից հետո համատեղումը բացառված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա