Քաղաքական 16:18 17/02/2012

Գ. Մինասյան. Հրազդանի ընտրությունները և´ իշխանության, և´ ընդդիմության հաղթանակն է

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրերս ԱԺ-ում կայացած լսումների, ինչպես նաև Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանի հետ:

 - 100 տոկոս անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրերս ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ: Իչպե՞ս ընթացան:

Լսումները բավականին հետաքրքիր էին և բուռն: Երբեմն թեմայից անհարկի հեռացումներ կային, որը կարծում եմ միայն նվազեցնում էր քննարկման արժանիքները, սակայն պետք է նշեմ, որ բավականին բաց քննարկում տեի ունեցավ: Երկու տեսակետների կրողները ներկայացրին իրենց տեսակետները: Մասնավորապես, ես ելույթ ունեցա և ներկայացրի իմ տեսակետը, որը հանգում է հետևյալին` Հանրապետականը միշտ կողմ է եղել համամասնական տեղերի ավելացմանը` ի հաշիվ մեծամասնական տեղերի, և մեծապես այդ պատճառով է, որ այսօր ունենք 90 համամասնական և 41 մեծամասնական տեղ խորհրդարանում: Սակայն մեծամասնական տեղերի շարունակական նվազեցման արդյունքում այսօր հանգել ենք մի իրավիճակի, երբ ամենաքիչ ընտրողներ ունեցող վարչատարածքային միավորը` Վայոց Ձորի մարզը այսօր ունի ընդամենը մեկ մեծամասնական պատգամավոր: Եթե մենք փորձենք էլի փոքրացնել մեծամասնականի տեղերի քանակը, ապա մենք կունենանք վարչատարածքային միավոր, որը ԱԺ-ում ներկայացված չի լինի իր պատգամավորով, այսինքն կխաթարվի խորհրդարանի ձևավորման ներկայացուցչական սկզբունքը:

Լսումների ժամանակ, որպես տարբերակ, առաջարկվում էր յուրաքանչյուր մարզի և Երևանի ընտրողներին տալ մեկական մեծամասնական պատգամավոր ընտրելու իրավունք: Այդպիսով խորհրդարանում ունենանլ 11 մեծամասնական և 120 համամասնական տեղ: Ելույթում ես ասեցի, որ այս առաջարկը խնդրահարույց է Սահմանադրությոան տեսակետից, որովհետև այդ պարագայում Վայոց Ձորի մարզի ընտրողի ձայնը 5 անգամ ավելի մեծ կշիռ կունենա, քան Արարատի, Արմավիրի կամ Կոտայքի ընտրողի և 15 անգամ ավելի քան Երևանի ընտրողի ձայնը, քանի որ այդ 3 մարզերի ընտրողների քանակները 5 իսկ Երևանի ընտրողների քանակը 15 անգամ գերազանցում է Վայոց Ձորի մարզի ընտրողների քանակը, ինչն անթույլատրելի է:
Առաջարկվում էր նաև ամբողջությամբ վերացնել մեծամասնական ընտրակարգը: Բացի այն, որ այս առաջարկը ևս խնդրահարույց է Սահմանադրության առումով, քանի որ խաթարում է անհատ քաղաքացու պատգամավոր դառնալու հնարավորությունը, իմ կարծիքով կլինի կոպիտ սխալ մեկ այլ առումով ևս: Մենք այդպիսով կզրկենք մեր ընտրողին իր տարածքը խորհրդարանում ներակայացված տեսնելու իրավունքից: Իսկ այսօր նա ունի այդ իրավունքը:

Մեծամասնական ընտրահամակարգի վերացման կամ կրճատման առաջարկությունների հեղինակների հիմնավորումները հանգում էին նրան, որ մեծամասնական համակարգով ընտրությունները անցնոմ են մեծ խախտումներով, և այդ համակարգով ընտրված պատգամավորները քիչ են մասնակցում բուն խորհրդարանական գործընթացներին, քիչ ելույթներ են ունենում և այլն: Ես իմ ելույթում ասացի, հաճախ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ևս չեն փայլում իրենց ակտիվությամբ: Մասնավորապես, մենք խորհրդարանում ունենք բացարձակապես համամասնական ընտրակարգով ձևավորված 16 անդամ ունեցող ընդիմադիր խմբակցություն, որի հինգ անդամները` այդ խմբակցության պատգամավորների 30 տոկոսը, երբեք ելույթ չեն ունեցել լիագումար նիստերի ժամանակ, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ համամասնական ընտրակարգի վերացման առաջարկության համար: Դա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի կուսակցությունները թե համամասնական թե մեծամասնական առաջադրումների ժամանակ լրջորեն հաշվի առնեն այս հանգամանքը: Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա պետք է վերացնել դրանք, այլ ոչ թե դրանց պատճառով վերացնել ընտրահամակարգը: Իսկ, որ թե իշխանության, թե ընդիմության, թե ընդհանրապես հանրության մոտ առկա է նորմալ ընտրություններ անցկացնելու կամքը ցույց տվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրությունները (ի դեպ անցկացված մեծամասնական ընտրակարգով):

Ամփոփելով ուզում եմ նշել, որ երկու ընտրահամակարգերի մեջ եղած ներուժը դեռ շատ հեռու է սպառված լինելուց և մեր նպատակը կամ ճանապարհը պետք է լինի ոչ թե մի ընտրահամակարգի վերացումը նրա մոտ առկա թերությունների պատճառով, այլ այդ թերությունների վերացումը:

- Իսկ լսումների ժամանակ կայի՞ն լուրջ ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կողմերը պնդում էին, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել:

Իհարկե, այդ ուսումնասիրությունների արդյունքը հանգում էր այն պարզ ճշմարտությանը, որ մեկ կամ մյուս ընտրակարգով ընտրությունները չեն կարող երաշխավորել ընտրությունների ազնիվ կամ անազնիվ լինելը: Դա ընտրական համակարգից բխող իրողություն չէ: Դա ողջ քաղաքական համակարգի և քաղաքական կամքի խնդիր է: Մենք բոլորս պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի մայիսին տեղի ունենալիք ընտրությունները անցնեն շատ ավելի բարձր մակարդակով, քան մեր մյուս բոլոր նախորդ ընտրություններն են եղել:

- Անդրադառնանք օրերս Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, ինչպե՞ս կգնահատեք այն:

Բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ` թե´ խորհրդարանական համամասնական, թե´ մեծամասնական, թե´ այդպիսի մեծ նշանակություն ունեցող ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրները ասում էին, որ խախտումները չափազանց մեծ ծավալ են կազմել, եղել են լցոնումներ, ուրիշների փոխարեն զանգվածային քվեարկություններ և այլն: Իսկ հիմա նրանք նշում են, որ այդպիսի դեպքեր չեն արձանագրվել: Նման տեսակետ է արտահայտել նաև ԱՄՆ դեսպանը, որը Հրազդանոմ հետևել է ընտրական գործընթացին, շփվել ընտրողների ու կողմերի ներկայացուցիչների հետ: Ընտրությոնների որակի մասին է խոսում նաև այն փաստը, որ ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել: Սա մի կողմից մեծ ձեռքբերում է հենց այդ համայնքի ընտրությունների համար, մյուս կողմից շատ լավ գրավական է առ այն, որ մեր առաջիակ ԱԺ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով` օրենքի տառին և ոգուն համապատասխան:

Ուղղակի կցանկանայի, որ ընտրությունների այդ որակը համարժեք գնահատականի արժանանար քաղաքական դաշտի ներկայացուցիչների կողմից: Մենք պետք է ձևավորենք մի իրավիճակ, երբ անկախ մեր քաղաքական նախասիրություններից գնահատենք դիմացինի կեցվածքը, և եթե դա իսկապես մեկ քայլ առաջ է այն ամենից, ինչը մենք ակնկալում էինք մեր ընդիմախոսից, պետք է դա գնահատենք, որովհետև միայն այդ ճանապարհով կարող ենք ձևավորել այն քաղաքական մթնոլորտը, այն քաղաքական մշակույթը, որին բոլորս ենք ձգտում: Դիմացինի դրական քայլին պետք է անպայման արձագանքել:

- Ինչ եք կարծում, կարելի՞ է Հրազդանի ընտրություններով Հայաստանի քաղաքական մշակույթում էական քայլ արձանագրել:

Ես կարծում եմ` այո´: Դրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը չի բողոքարկել այդ պրոցեսի արդյունքները: Իսկապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունները որակական առումով մեկ քայլ առաջ կլինեն մեր նախորդ ընտրություններից: Սա մեր բոլորի հաղթանակն է` և´ իշխանության, և´ ընդդիմության` իր բոլոր ներկայացուցիչներով, ու հատկապես մեր ամբողջ ժողովրդի հաղթանակն է, որովհետև մենք այսպես կարող ենք քայլ առ քայլ մոտենալ այն քաղաքական մշակույթին, որին մեր ժողովուրդն արժանի է:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}