Ա. Ղազարյան. Այսօր Հայաստանում հաջողված բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է երկու բան
Սինոփսիս Արմենիայում երեկ երեկոյան տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս հանդիպմամբ Հաղթողների ակումբը մեկնարկեց 2012թ.-ի իր ավանդական հանդիպումների շարքը Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ այլ ոլորտների հայտնի անհատականությունների հետ:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով 2008թ-ին ստեղծվել և գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում կազմակերպվում են պարբերական հանդիպումներ ակումբի անդամների և հայտնի անհատականությունների հետ: Հանդիպումներն անց են կացվում «Վարպետական դասերի» (Master Class) ձևաչափով, որի ընթացքում հյուրերը ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հաղթողների հետ կիսվում են իրենց ակադեմիական և գործնական հաջողությունների փորձով:
Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաև հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը:
Հաղթողների ակումբի անդամների հարցերը հիմնականում ուղղված էին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերի, նրանց զարգացման ուղիների, արտագաղթի նվազեցման, հայրենադարձության մեծացման, հայրենասիրության սերմանման, ազգային գաղափարախեսության անհրաժեշտության, արժեքային համակարգի բարեփոխմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ բանախոսի տեսակետների և մոտեցումների հետ ծանոթացմանը:
Իր պատասխաններից մեկում Արսեն Ղազարյանը նշել է. «Այսօր Հայաստանում հաջողված բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է երկու բան` լավ գիտելիք և լավ մշակված բիզնես-պլան: Ինչ խոսք, պետք է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում արդար և ազնիվ բիզնեսի իրականացման համար մենաշնորհը վերացնելու համար»:
Նա կոչ է արել երիտասարդներին չվախենալ խոչընդոտներից և դժվարություններից. «Ամեն ինչ հաղթահարելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին