Գյուղնախարարի որդին բանվորներին աշխատավարձ չի տալիս
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան»-ում բանվորներին ամիսներով փող չեն տալիս: Վերջին անգամ նրանք ստացել են 2011 թվականի նոյեմբերի աշխատավարձը: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել են գործարանի մի խումբ աշխատողներ, որոնք իրենց անունները չեն հայտնել` զգուշանալով, որ լրագրողների հետ շփվելու համար կարող են ազատվել գործից: «Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացել են միայն այն աշխատողները, որոնք տանն ամուսնացած զույգեր ունեն և «Տրնդեզ» են նշել: Վերջիններս դիմում են գրել տնօրինությանը` խնդրելով գոնե դեկտեմբերի գումարը վճարել, քանի որ տոնի հետ կապված ծախսեր ունեն: Իսկ նրանք, ում «Տրնդեզը» չի վերաբերում, արդեն երրորդ ամիսն է` աշխատավարձի երես չեն տեսնում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները