Խորհրդակցություն Մաշտոցի պուրակում
Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հեռախոսով խորհրդակցությունից հետո Մաշտոցի պուրակում առանձին մի վայր հրավիրեց Զարուհի Փոստանջյանին, Ստյոպա Սաֆարյանին և բնապահպան մյուս ակտիվիստներին: Այս պահին նրանք քննարկում են իրավիճակի հետ կապված հարցեր, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Մաշտոցի պուրակից:
Մինչ այդ Մաշտոցի պուրակում Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը պահանջել է, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը շինարարության օրինական հիմքերը ներկայացնի այս պահին: Նազարյանն ասել է, որ իրենք գրություն են ստացել քաղաքապետից` այստեղ հասարակական կարգ պաշտպանելու համար և նաև բնապահապաններից հաղորդում հանցագործության մասին, ինչի արդյունքում ոստիկանապետի խնդրանքով ինքը եկել է այգի` իրավիճակին ծանոթանալու համար:
Մեր թղթակցի փոխանցմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը պարզաբանումներ է ներկայացրել, ինչին հավաքվածները արձագանքել են, թե «թերի է, խախտումներն առկա են»: Panorama.am-ի թղթակիցը նշում է, որ գնալով մարդկանց թիվն ավելանում է:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից Panorama.am-ը միաժամանակ խնդրեց ներկայացնել շինարարության թույլտվության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթուղթը և դրանում առկա հիմնավորումները, սակայն, այստեղից, Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ինչպես միշտ, ասաց, որ այս պահին ոչինչ չեն կարող անել և պահանջեց հարցում ներկայացնել: «Դուք հարցերն ուղարկեք, մենք կպատասխանենք», -ասաց նա:
Հետևաբար, հնչեցնում ենք հարցը. «Երևանի քաղաքապետարանը ի՞նչ հիմքերով է իրականացնում շինարարությունը Մաշտոցի պուրակում, հրապարակեք շինթույլտվության մասին փաստաթուղթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա