Լիբանանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր: Այս մասին հայտնել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ հանդիպման ժամանակ: Զրուցակիցների համոզմամբ, դա կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը:
Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին և 2012թ.Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող տոնակատարություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները