«Մանչեսթեր Սիթին» բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ այն բանից հետո, երբ անգլիական թիմի ֆուտբոլիստներ Մարիո Բալոտելլին և Յայա Տուրեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղի ժամանակ ենթարկվեցին պորտուգալական «Պորտուի» երկրպագուների ռասիստական բնույթի վիրավորանքներին (2:1): Վերջիններս կապիկի ձայներով էին ուղեկցում այդ ֆուտբոլիստներին: Բացի այդ, վիրավորական երգեր էին երգում` ընդդեմ «քաղաքաբնակների» սևամորթ ֆուտբոլիստների:
«Ահա թե ինչու ենք մենք խաղում անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նման երբեք չի կարող լինել,- Յայա Տուրեի խոսքերը մեջբերել է «The Mirror»-ը:- Կարծում եմ` ապագայում ամեն ինչ լավ կլինի, և նրանք կփոխեն իրենց կարծիքը»:
ՈՒԵՖԱ-ն կհետաքննի կատարվածը: Եթե պարզվի, որ «Պորտուի» երկրպագուները մեղավոր են, ակումբը կարող է տուգանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա