«Ես Շվեյցարիայում էլ եմ այդ մասին ասել, Ֆրանսիայում էլ կասեմ». թուրք նախարար
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և եվրաինտեգրման գործընթացի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման և դրա քրեականացման թեմային: Ըստ թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալության ուսանողներից մեկը Բաղըշին հարցրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում նրա դեմ սկսված հետաքննության ընթացքի մասին: Բաղըշը պատասխանել է, որ ինքը որպես թուրք նախարար շարունակելու է իր արտագնա այցերը ու շեշտել, որ հյուրընկալվող երկրների կանոնները չեն կարող իրեն ստիպել փոխել իր մտածելակերպը:
«Ես քամելեոն չեմ: Ինչ կամ, այս եմ: Ոչ ոքի ապրած ցավը ժխտելու կարիք չկա: Բայց տեղի ունեցած ամեն ողբերգական դեպք ցեղասպանություն ասելու մտադրություն չունեմ… Ես Շվեյցարիայում էլ եմ այդ մասին ասել, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի չորս կողմերում էլ կասեմ»,- հոխորտացել է Բաղըշը` հավելելով, որ պետք լինի էլի կգնա Շվեյցարիա ու էլի կհերքի Հայոց ցեղասպանությունը, մանավանդ որ շվեյցարական բանկերում փող չունի, մտահոգվելու պատճառ` նույնպես:
Հիշեցնենք, որ Ցյուրիխի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Բաղըշի դեմ, քանի որ վերջինս Դավոսի տնտեսական ֆորումից Թուրքիա վերադառնալիս Ցյուրիխի օդանակավակայնում հանդիպել էր լրագրողների հետ և ասել. «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Դե թող գան ու ինձ ձերբակալեն։»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները