Ապրիլի 22-23-ին Երևանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու է նաև Բուենոս Այրեսից ժամանած պատվիրակությունը
Փետրվարի 16-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրիի հետ, որի ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետին է փոխանցել հայկական կողմի պաշտոնական հրավերը` մասնակցելու ապրիլի 22-23-ին Երևանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500 ամյակին և 2012 թվականին Երևանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակմանը, հայտնում են ԱԳՆ մամուլի, հտեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարը գոհունակությամբ է ընդունել հրավերը և նշել, որ Բուենոս Այրեսի պատվիրակության այցելությունն Երևան կարևոր խթան կհանդիսանա այս երկու քույր քաղաքների միջև համագործակցության կապերի ամրապնդման համար: Նկատի ունենալով, որ մինչև 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարևորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու նման հանդիսությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:
Աղբյուրը նշում է, որ փետրվարի 15-ին, դեսպան Կարմիրշալյանը հանդիպում էր ունեցել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդիի հետ և նրա հետ քննարկել են արգենտինական պատվիրակության` Երևանում կայանալիք միջոցառումներին ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում