Թուրքական «Ֆեներբախչեի» նախագահը սպառնացել է ցած նետվել կամրջից…
Թուրքիայի «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը, ով հայտնվել է Թուրքիայի առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու հետ կապված սկանդալային միջադեպի կիզակետում, բնականաբար, ժխտում է իր մեղավորությունը: Այս մասին գրում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվողների թիվը 93-ն է, որոնց թվում են նաև «Տրաբզոնսպորի» փոխնախագահ Սադրի Շեները և «Սիվաշսպորի», «Գիրեսունսպորի» ու «Բեշիկթաշի» ներկայացուցիչներից ոմանք: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում բոլորին ազատազրկում է սպասվում` 7-20 տարի ժամկետով:
«Ինձ մեղադրում են ոչ թե պայմանավորված խաղեր կազմակերպելու, այլ ոչ օրինական ճանապարհով տնտեսական օգուտներ ձեռք բերելու մեջ, իսկ դրանք նույնը չեն: Հակառակ դեպքում հարկ կլիներ այլ մարդկանց ևս դատել: Ասում են, որ ես 76 հազար եվրո եմ վճարել «Իստամբուլի» ֆուտբոլիստ Իբրահիմ Ակինին: Ո՞ւր են այդ փողերը: Ո՞ւմ հաշվեհամարի վրա են փոխանցված: Եթե կարող են ապացուցել, որ ես նրան վճարել եմ, ես կամրջից ցած կնետվեմ: Բոլորն են խոսում պայմանավորված խաղերի մասին: Ի՞նչ պայմանավորված խաղեր: Պետությունը վերահսկողությունից դուրս է գալիս, իսկ նրանք խոսում են խաղերի մասին»,- ասել է Յիլդիրիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա