Երթ` նվիրված Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցին
Երկուշաբթի օրը Եռաբլուրում տեղի է ունենալու երթ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի առիթով,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանը:
Նրա խոսքերով` երթը մեկնարկելու է 12:45-ին Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ հնչելու են ելույթներ:
Գ. Մելքոնյանը հայտնեց, որ կազմակերպիչների թվում են Պնախարարությունը, «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը, և «Անկախության սերունդ» կազմակերպությունը:
Հիշեցնենք, Գուրգեն Մարգարյանը ադրբեջանցի մարդասպանի կողմից կացնահարվել էր Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: