ՀՀՇ վարչության նախագահը հարցաքննության է հրավիրվել
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՔԾ-ն երեկ հարցաքննության է հրավիրել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին: «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 25/21 ընտրատեղամասում, որտեղ Արամ Մանուկյանը եղել է Սասուն Միքայելյանի վստահված անձ, գրանցվել է ընտրակաշառք տալու դեպք: Արամ Մանուկյանը տեսել էր, թե ինչպես են քվեարկությունից հետո հենց տեղամասում ընտրողին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմնակիցները գումար տվել: Նա անմիջապես ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ ընթացք են տվել գործին, հետագայում ՀՔԾ-ում Արամ Մանուկյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ»,- գրում է թերթը: