Քաղավիացիայի պետ կդառնա ՊԵԿ նախագահի փեսան
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Ավելին, վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիև: Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան»:
Թերթին տված հարցազրույցում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանն անդրադառնալով այս տեղեկությանը` նշել է. «Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտ է, պարոն Մովսիսյանն էլ գործուղման մեջ ա, իսկ ինձ նման տեղեկություն չի հասել: Երկուշաբթի Մովսիսյանը աշխատանքի է գալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում