Սերժ Սարգսյան. Հաղթանակած մարդկանց երկրում չի՛ կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը
«Հայաստանը հաղթանակած մարդկանց երկիր է: Այն չի՛ կարող լինել աղքատ կամ հետամնաց: Հաղթանակած մարդկանց երկրում չի՛ կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը»,-այսօր ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 9-րդ համագումարում, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, աշխարհում գրեթե ազգ չմնաց, որ ոտքի չկանգներ իր արժանապատվության համար:
«Մենք առաջիններից էինք ու պարտավոր ենք ավելի արագ արդյունքներ գրանցել»,-ասաց նա:
Դիմելով դահլիճում գտնվող երկրապահներին, հանրապտության ղեկավարն ասաց. «Այս դահլիճը լավագույնս է մարմնավորում մարդկային ու ազգային արժանապատվությունը: Դուք դրանով զինված մարտի եք գնացել: Դուք դրանով ապրում եք: Մենք կառուցում ենք Հայաստան, որ պիտի մարմնավորի մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է: Պետք է հավատանք, որ ստացվի: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել: Պի՛նդ եղեք, տղե՛րք ջան: Հաջողությու՛ն ձեզ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա