Մարտի 31-ին ողջ համացանցն անջատվելու է. խոստանում է Anonymous-ը
Anonymous հաքերական խմբի անդամները պատրաստվում են սույն թվականի մարտի 31-ին անջատել 13 գլխավոր DNS-սերվերնեը, որոնց վրա է հիմնված ողջ համացանցը: Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի կայքը:
Հաղորդագրության համաձայն, Anonymous-ն այսպիսով որոշել է պայքար մղել ոչ թե առանձին այս կամ այն կայքի կամ կազմակերպության դեմ, այլ միանգամից անջատել ողջ ինտերնետը:
Մարտի 31-ին ծրագրված գործողության մասին հայտարարել է խմբի ներկյացուցիչներից մեկը, ով էլ նախաձեռնությունը կոչել է «Գլոբալ անջատման գործողություն»: Տեղեկատվության համաձայն, համացանցի վրա մեծածավալ հարձակում իրականացնելու համար և առավել մեծ թվով հաքերներ ներգրավելու նպատակով Anonymous-ը նույնիսկ հրապարակել է 13 գլխավոր սերվերների IP-հասցեները:
Նշվում է, թե Anonymous հաքերական խմբի ներկայացուցիչներն, իրենց իսկ բնութագրմամբ, պայքարում են տեղեկատվության հասանելիության, կառավարությունների և կորպորացիաների կողմից սահմանափակումների վերացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան