iPhone արտադրող ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը՝ ինքնասպանությունները բացառելու համար
Չինական Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple ընկերության iPhone հեռախոսների հավաքմամբ, 25 տոկոսով ավելացրել է աշխատակիցների աշխատավարձերը` ինքնասպանությունները կանխելու համար: Այս մասին գրում է «Guardian» պարբերականը:
Տեղեկատվության համաձայն, Չինաստանում ընկերության մի քանի գործարաններում աշխատում է մոտ 1,2 մարդ, որոնց զբաղվածությունը շաբաթական կազմում է 6-7 օր և օրական՝ 14 ժամ:
Աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ չինական գործարանի տասնյակ աշխատակիցներ, ովքեր զբաղվում էին Apple ըկերության հեռախոսների և պլանշետների էկրանների հավաքմամբ, դիմել էին կորպորացիայի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսին` բողոքելով աշխատանքի ժամանակ իրենց առողջությանն հասցված վնասից:
Նշվում է, թե միայն 2010 թ-ին չինական ընկերության 11 աշխատակից ինքնասպանություն էր գործել, չդիմանալով աշխատանքային ծանրաբեռնվածությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին